ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ո՞Ւր են գնում համատիրություններին տրվող գումարները

Ո՞Ւր են գնում համատիրություններին  տրվող գումարները
09.05.2014 | 02:27

Այսօր մայրաքաղաքում համատիրությունները բավականին անհասկանալի իրավիճակ են ստեղծել բնակիչների համար։ Չի գործում «Համատիրության մասին» օրենքի ոչ մի դրույթ։ Այս խնդրի առնչությամբ երեկ «Իրատես de facto» ակումբում մանրամասներ ներկայացրեց «Մայր հայրենիք» կուսակցության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ, ով խորապես ուսումնասիրել է համատիրությունների հետ կապված բոլոր խնդիրները։ Ավելին, տիկին Թումանյանը այս հարցով դիմել է թե՛ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, թե՛ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Վերջինիս առնչությամբ նա լիահույս է, որ ընթացք կտրվի իր մտահոգություններին։ Քաղաքապետին ուղղված նամակում Կարինե Թումանյանը փաստում է, որ Երևանում անհասկանալի սկզբունքներով և անարդյունավետ գործող համատիրությունները շատ դեպքերում առաջացնում են բնակիչների արդարացի զայրույթը։
Ակումբի հյուրը հանգամանորեն ներկայացրեց, թե համատիրությունների կանոնադրությամբ ինչպես պետք է աշխատեն այդ կառույցները, որոնք, պարզվում է, ունեն միայն իրավունքներ, իսկ բնակիչները` պարտականություններ։ Կենտրոն վարչական շրջանի օրինակով Կարինե Թումանյանը նշեց, որ անընդունելի է շուրջ 400 շենք մեկ համատիրության մեջ միավորելը։ Բնակիչների հետ զրույցից պարզվել է, որ գրեթե ոչ մեկը չգիտի, թե ինչ հարցով պետք է դիմել համատիրություն, չի ստորագրել ոչ մի պայմանագիր, այլ խոսքով` իր իրավունքների հետ կապված հարցերից անտեղյակ է։ Փոխարենը պարտաճանաչորեն վճարում է համատիրության աշխատակիցներին։
Բանախոսը նաև թվարկեց «Բազմաբնակարանային շենքերի կառավարման մասին» օրենքի որոշ հոդվածներ, որոնք գործի է դնում համատիրության ղեկավարությունը, երբ բնակիչը համապատասխան վճարումը չի կատարում։ Կարինե Թումանյանը ներկայացրեց նաև իր համախոհների հետ իրականացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն բնակիչներից ոչ մեկը շենքի լիազորի հետ պայմանագիր չի կնքել համատիրության հիմնադրման և անդամ դառնալու վերաբերյալ, բնակիչները չեն մասնակցել նաև համատիրության որևէ ժողովի և այլն։ Ի դեպ, առանց որևէ որոշման համատիրության ղեկավարները 1 քմ-ի համար նախատեսված 13 դրամը, ինչ-որ արտահերթ ժողովից հետո, դարձրել են 20 դրամ։ Երբ այս մասին Կարինե Թումանյանը հարցում է արել քաղաքապետարան, պարզվել է, որ «ինքնահռչակ» համատիրությունը սեփական նախաձեռնությամբ է նման որոշում կայացրել։ Հետաքրքիր է, որ բնակիչներն իրենց շենքերի խնդիրները լուծում են սեփական ուժերով, այն դեպքում, որ նրանք ամեն ամիս դրա համար վճարումներ են կատարում։ Ակումբի հյուրի բազմաթիվ հարցերին, թե ուր են գնում այն գումարները, որ բնակիչները վճարում են, համատիրությունը երբեք հստակ պատասխան չի տվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ